շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6սպանել են վեց զինվորի

Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6սպանել են վեց զինվորի

Աֆղանստանին սահմանակից Խայբեր Փախտունխվա նահանգում, որտեղ գործում են զինված խմբավորումներ, այդ թվում՝ պակիստանյան թալիբները, հրաձգության ժամանակ զինված անձինք սպանել են վեց պակիստանցի զինվորների, հայտնել են Պակիստանի բանակի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ զինվորները սպանվել են շաբաթ օրը Հյուսիսային Վազիրիստան գործակալությունում գիշերային գործողության ընթացքում: Սպանվել է նաեւ վեց զինյալ։

Ըստ բանակի մամուլի ծառայության՝ մեկ այլ գործողության ընթացքում երկու զինյալ սպանվել է Սվաթում, ինչպես նաև Խայբեր Պախտունխվայում: Հաղորդվում է, որ նրանցից մեկը ներգրավված է եղել այս ամսվա սկզբին տարածքում գտնվող օտարերկրյա դեսպանների շարասյան վրա հարձակման մեջ:

  • Կիսվել: