շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

Պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրված ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել

Գազայի իշխանությունները հայտարարել են, որ պաղեստինցիներին որպես մարդասիրական օգնություն տրամադրվող ալյուրի մեջ թմրանյութեր են հայտնաբերվել։

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում և դատապարտում ենք, այսպես կոչված, ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոններում քաղաքացիներին տրամադրվող ալյուրի պարկերում թմրամիջոցային ազդեցություն ունեցող օքսիկոդոնի հաբերի հայտնաբերումը», – ասվում է սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։

Ինչպես նշել են անկլավի իշխանությունները՝ հայտնի է առնվազն չորս նմանատիպ դեպք:

«Մենք Իսրայելի օկուպացիային լիովին պատասխանատու ենք համարում այս սարսափելի հանցագործության համար, որը նպատակ ունի քաղաքացիների շրջանում թմրամոլություն առաջացնել և պաղեստինյան հասարակությունը ներսից քայքայել», – նշվում է հրատարակության մեջ։

Գազայի իշխանությունները կոչ են արել միջազգային հանրությանը նպաստել ամերիկա-իսրայելական մարդասիրական օգնության բաշխման կենտրոնների փակմանը։ Գազայի վարչակազմը դրանք անվանում է «մահվան թակարդներ»՝ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներից սնունդ ստանալ փորձող մարդկանց մահվան պատճառով։

  • Կիսվել: