երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Որքան շատ աջակցենք Ուկրաինային, այնքան շուտ կարող է ավարտվել պատերազմը. Ստոլտենբերգ

Որքան շատ աջակցենք Ուկրաինային, այնքան շուտ կարող է ավարտվել պատերազմը. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հարցազրույց է տվել ARD-ին, որտեղ անդրադարձել է Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Հարցազրուցավարի դիտարկմանը, թե հակամարտության երկու տարվա ընթացքում չկա այնքան առաջընթաց, որքան կարելի էր ակնկալել, Ստոլտենբերգն արձագանքել է. ՛՛Վերջին մի քանի ամսվա ընթացքում այնտեղ շատ բան չի եղել, սակայն ուկրաինացիները կարողացան մեծ կորուստներ պատճառել ռուսական ուժերին թևավոր հրթիռային հարձակումների միջոցով, ոչնչացնել ինքնաթիռներ և ուղղաթիռներ և հետ մղել ռուսական սևծովյան նավատորմը դեպի Սև ծովի արևելյան հատված՛՛:

Նա նաև չի ցանկացել կանխատեսել հակամարտության ապագան՝ ասելով. ՛՛Ես միշտ զգույշ եմ առաջնագծում իրական իրավիճակի մասին կանխատեսումներ անելիս, քանի որ պատերազմներն իրենց բնույթով անկանխատեսելի են: Միակ բանը, որ մենք գիտենք, այն է, որ որքան շատ աջակցենք Ուկրաինային, այնքան շուտ պատերազմը կարող է ավարտվել՛՛:

  • Կիսվել: