«Աերոֆլոտը» կսկսի Կրասնոդար-Գյումրի չվերթեր իրականացնել
«Աերոֆլոտ» ավիաընկերությունը օգոստոսի 28-ից կսկսի Կրասնոդար–Գյումրի չվերթ իրականացնել։ Այս մասին հայտնել է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին», – ասվում է հայտարարության մեջ։
Ավիաընկերությունը նշել է, որ չվերթերը կիրականացվեն «Airbus» A320 երկսրահ (էկոնոմ և բիզնես) ինքնաթիռներով։
Ամառային չվացուցակով «Աերոֆլոտը» ուղիղ թռիչքներ է իրականացնում Կրասնոդարից դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Կազան, Կրասնոյարսկ, Նովոսիբիրսկ, Ուֆա, Երևան, Դուբայ, Ստամբուլ, Հուրգադա և Շարմ էլ Շեյխ։


