շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար:

Նշենք, որ 65-ամյա պաշտոյան 2000-2001 և 2005-2013 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը, նա ներկայացնում է Նորվեգիայի Լեյբորիստական կուսակցությունը:

Նախորդ շաբաթ Նորվեգիայի երկկուսակցական կառավարությունը լուծարվել է, երբ փոքրամասնության կուսակցությունը դուրս է եկել Լեյբորիստական կուսակցության հետ կոալիցիայից: Կառավարության հրաժարականի պատճառ են դարձել էներգետիկ քաղաքականության շուրջ տարաձայնությունները։

Նորվեգիայում խորհրդարանի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին:

 

  • Կիսվել: