երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Օգտատերերը բողոքում են Ozon-ի և Wildberries-ի խափանումներից

Օգտատերերը բողոքում են Ozon-ի և Wildberries-ի խափանումներից

Ռուսաստանաբնակ օգտատերերը բողոքում են Wildberries և Ozon մարկետփլեյսների աշխատանքի խափանումից։ Բողոքներ կան նաև Հայաստանից։ Այս մասին են վկայում Сбой.РФ պորտալի տվյալները։

Ամենաշատ բողոքները ստացվել են Մոսկվայի (32%), Մոսկվայի մարզի (11%), Սանկտ Պետերբուրգի (7%) և Կրասնոդարի երկրամասի (4%) բնակիչներից: Wildberries-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ընկերության մասնագետներն արդեն աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ:
Ozon–ի հետ կապված նույնպես դժվարություններ կան` կայքը չի բացվում:
 
««Չի բացում առաքումը և սպասման ցուցակը», «Դրամապանակի մնացորդը չի թարմացվում: Հնարավոր չէ վճարել ստացված ապրանքների համար», «Պատվերը վճարված է, գումարը դուրս է գրվել, բայց պատվերը ցույց չի տալիս»», – գրում են օգտատերերը սոցիալական ցանցերում։
 
Ինչ վերաբերում է Wildberries-ի, ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարկետփլեյսի հավելվածներն ու ծառայություններն աշխատում են, սակայն օգտատերերի մի մասի մոտ կարող են ոչ ճիշտ ծանուցումներ հայտնվել:
Այնտեղ նաև հավելել են, որ ընկերության մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու ուղղությամբ։
 

  • Կիսվել: