ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ո՞վ է ԱՄՆ նախագահական ընտրություններում Սորոսի նախընտրած թեկնածուն

Ո՞վ է ԱՄՆ նախագահական ընտրություններում Սորոսի նախընտրած թեկնածուն

«Բաց հասարակություններ» ՀԿ-ի հիմնադիր, միլիարդատեր Ջորջ Սորոսը աջակցություն է հայտնել Մասսաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորոնի թեկնածությանը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում 2020 թ. ընտրություններին, տեղեկացնում է iz.ru-ն:

Ըստ Սորոսի՝ Ուորոնը «լավ քաղաքական գործիչ է, որը կարող է հաղթանակ տանել»:

«Ես հավատում եմ, որ Ուորոնը ամենաորակավորված թեկնածուն է նախագահական ընտրությունների համար»,-նշել է նա:

Սորոսն ասել է, որ աջակցում է հարուստների հարկերի բարձրացման գաղափարին, որը Ուորոնի հիմնական խոստումներից է:

Միլիարդատերն անդրադարձել է նաև Թրամփի գործունեությանը և ասել, որ նրա վարած արտաքին քաղաքականությունը մեծ վնաս է հասցնում ԱՄՆ-ին, մասնավերապես՝ Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերումը կործանարար քայլ էր:

Սորոսը միաժամանակ նշել է, որ, չնայած իր նախընտրությանը, կհաշտվի ժողովրդի ցանկացած ընտրության հետ:

  • Կիսվել: