ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Նոբելյան մրցանակակիր Յունուսը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդական

Նոբելյան մրցանակակիր Յունուսը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդական

Բանգլադեշի ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդական է նշանակվել Նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսն այն բանից հետո, երբ վարչապետ Շեյխ Հասինան ցույցերի ֆոնին հրաժարական է տվել և հեռացել երկրից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Յունուսին այդ պաշտոնին նշանակել է Բանգլադեշի նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինը ցույցերի ուսանող առաջնորդների և ռազմական երեք ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո։ 

84-ամյա Յունուսը և նրա Grameen Bank միկրոֆինանսական կազմակերպությունը Նոբելյան խաղաղության մրցանակի են արժանացել 2006 թվականին Բանգլադեշի աղքատ խավերին 100 դոլարից փոքր չափով փոքր վարկեր տրամադրելու միջոցով միլիոնավոր մարդկանց չքավորությունից դուրս բերելու համար։

 

  • Կիսվել: