ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Նիկոլ Փաշինյանի մեղրամիսն ավարտված է. Թոմաս դե Վաալ

Նիկոլ Փաշինյանի մեղրամիսն ավարտված է. Թոմաս դե Վաալ

«Հայաստանի հանրաճանաչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղրամիսն ավարտված է. տանն ունեցած բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ նա ստիպված է գործ ունենալու նաև արցախյան խնդրի տեսքով գլխացավանքի հետ, որը շարունակվում է արդեն 30 տարի», - այս մասին World Politics Review պարբերականում հրապարակված «Ինչ պատճառով կարող է արցախյան խնդրի շուրջ  հնագույն կոնֆլիկտը դարձյալ բռնկվել» հոդվածում գրել է բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։  

Նա նշել է, որ իշխանության գալուց հետո էլ՝ 18 ամիս անց,  Փաշինյանը դարձյալ հանրաճանաչ է, իսկ նրա կուսակցությունն ունի մեծամասնություն խորհրդարանում: Վարկաբեկված և կոռումպացված գործիչները դուրս են եկել նախարարություններից, քաղաքապետարաններից և համալսարաններից: Այնուամենայնիվ, ըստ նրա,  դեռևս Փաշինյանը կանգնած է խնդրի առջև, որին գրեթե միշտ բախվել են քաղաքացիական հեղափոխությունների բոլոր խարիզմատիկ առաջնորդները. այն է՝ ինչպես փողոցային քաղաքականությունից անցում կատարել կայուն կառավարման:

Անդրադառնալով Արցախին՝ Թոմաս դե Վաալը գրում է. «Եւ Հայաստանի, և Ադրբեջանի համար Արցախը նման է գործող հրաբխի,որի ժայթքումը կարող է աղետալի լինել»։

Նա նաև ընդգում է, որ Փաշինյանն ու Ալիևը մի քանի անգամ հանդիպել են, բայց հակամարտությունը չի կարող լուծում ստանալ միայն փակ սենյակում 2 առաջնորդների միջև հանդիպումով, քանի որ այն համազգային գիտակցության մեջ խորապես արմատներ գցած հակամարտություն է:

Թոմաս դե Վաալը նաև նշում է, որ եթե մոտ օրերս բանակցությունների ժամանակ չլինի քննարկման առավել էական թեմա, Արցախում իրավիճակը կարող է վտանգավոր դառնալ՝ կանգնեցնելով դիվանագիտական դինամիկ փակուղու առաջ և անգամ հանգեցնելով 1994 թ.-ից կնքված հրադադարի պայմանագրի խախտմանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ https://www.worldpoliticsreview.com/articles/28275/why-the-long-conflict-over-nagorno-karabakh-could-heat-up-again?fbclid=IwAR306thggD7f5IK9_9XwTypR649do6Zg32XZZSUUWAOCspTwsRruvGbog-g հղումով։ 

  • Կիսվել: