երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Նեթանյահուն հերքում է տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում մարտերը դադարեցնել

Նեթանյահուն հերքում է տեղեկությունն այն մասին, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում մարտերը դադարեցնել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է N13 հեռուստաալիքի տեղեկատվությունը Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Իսրայելի ենթադրյալ համաձայնության մասին։

«N13 հեռուստաալիքի հաղորդագրությունն այն մասին, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցմանը, սուտ է։ Սրանք պոլիոմիելիտի պատվաստման համար ռազմական գործողությունների դադարներ չեն, այլ միայն Գազայի հատվածում [դրա համար] որոշակի վայրերի հատկացում», - ասվում է վարչապետի գերատեսչության հայտարարության մեջ:

Ինչպես պարզաբանել են գրասենյակից, պատվաստումների համար վայրեր հատկացնելու առաջարկը «ներկայացվել է անվտանգության կաբինետ» և «ստացել է համապատասխան մասնագետների աջակցությունը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: