Նեթանյահուն արձագանքել է իր հասցեին Էրդողանի հայտարարությանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր իր ելույթում կտրուկ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն իր հասցեին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Իսրայելի վարչապետն Էրդողանին մեղադրել է քրդերի ցեղասպանության իրականացման համար և համարել ռեկորդակիր իր վարչակարգին ընդդիմացող կալանավորված լրագրողների թվով՝ հավելելով, որ նա վերջինն է, որը կարող է բարոյականության դասեր տալ իրենց։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կռվում են Համասի դեմ, որին Էրդողանը գովում է և բազմիցս հյուրընկալել է։
Հիշեցնենք, որ որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը քննադատել էր Նեթանյահուին՝ նրան համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։