հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Նեթանյահուի գրասենյակը քննադատել է Մակրոնին

Նեթանյահուի գրասենյակը քննադատել է Մակրոնին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Նշենք, որ ավելի վաղ Մակրոնը դատապարտել է Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում։

Ըստ Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Ֆրանսիայի առաջնորդը դրանով վերարտադրում է արմատական ​​պաղեստինյան շարժման ձևակերպումները և զրպարտում հրեական պետությունը։

«Վարչապետ Նեթանյահուն վճռականորեն է տրամադրված՝ հասնելու Իսրայելի պատերազմի բոլոր նպատակներին՝ ազատել մեր բոլոր պատանդներին, ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական ու վարչական ներուժը և ապահովել, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Մակրոնը, ելույթ ունենալով TF1 հեռուստաալիքի եթերում, «խայտառակություն» է անվանել Գազայի նկատմամբ Իսրայելի և անձամբ Նեթանյահուի գործողությունները՝ ուշադրություն հրավիրելով անկլավի բնակիչների ջրի, դեղորայքի ու բժշկական օգնության հասանելիության բացակայության վրա: Նա կոչ է արել վերականգնել հումանիտար օգնության հասանելիությունը Գազայի բնակչության համար, ապառազմականացնել ՀԱՄԱՍ-ը, ազատ արձակել պատանդներին և սկսել պաղեստինաիսրայելական հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման գործընթացը՝ ստեղծելով երկու՝  փոխադարձաբար միմյանց ճանաչող պետություն:

  • Կիսվել: