ՆԱՏՕ-ն և Ուկրաինան հուշագիր են ստորագրել Կիևին DIANA ծրագրին հասանելիություն տրամադրելու մասին
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով Կիևին հասանելիություն կտրամադրվի դաշինքի DIANA ծրագրին։ Այն նպատակ ունի քաղաքացիական մշակումները հարմարեցնել ռազմական կարիքներին, ինչպես նաև աջակցել երկակի նշանակության տեխնոլոգիաների մշակմանը, ֆինանսավորմանն ու ներդրմանը։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունը։
Ինչպես նշվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ, DIANA հիմնադրամի և Ուկրաինայի պաշտպանության նախարարության միջև ստորագրված հուշագիրը «ուկրաինական ընկերությունների և ստարտափների համար հասանելիություն է բացում ՆԱՏՕ-ի երկրներում անցկացվող մրցույթներին, դրամաշնորհներին և ավելի քան 200 փորձարկման հարթակներին»։



