ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը՝ Բալթիկ ծովում
ՆԱՏՕ-ի նավերը սկսել են գործողությունները «Բալթիկ գործողություն 26» (BALTOPS 26) զորավարժությունների շրջանակներում: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում անձնակազմերը կմարզվեն որպես միասնական թիմ՝ ապահովելու մեր ծովային սահմանների անվտանգությունը»:
Նշվում է նաև, որ Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի բազմազգ BALTOPS 2026 ռազմածովային զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի 15 դաշնակից և գործընկեր երկրի շուրջ 6 հազար զինծառայող և մոտ 20 ռազմանավ։
Զորավարժությունները, որոնք ուղղված են դաշինքի երկրների ուժերի օպերատիվ համատեղելիության ամրապնդմանը, ներառում են հականավային ու հակաօդային զորավարժություններ, ծովային դեսանտի իջեցում, ականազերծման գործողություններ ու անօդաչու համակարգերի կիրառում:



