ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին կոչ է արել հանել զորքերն Ուկրաինայից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պուտինին կոչ է արել հանել զորքերն Ուկրաինայից

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել անհապաղ դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը եւ զորքերը դուրս բերել Ուկրաինայից։

«Ես մեկ անգամ եւս կոչ եմ անում [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինին մայիսի 9-ին անհապաղ դադարեցնել պատերազմը, դուրս բերել զորքերն Ուկրաինայից եւ սկսել խաղաղ բանակցություններ»,- ասել է Սթոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծել է, որ դաշինքը ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին եւ կօգնի նրան «իրականացնելու ինքնապաշտպանության իր իրավունքը»։

  • Կիսվել: