ՆԱՏՕ-ի անդամ երկրները մյուս տարի 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրեն Ուկրաինային
ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել մյուս տարի 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ Դաշինքի անդամ երկրներն այդ հարցում համաձայնության են եկել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ։ Հենց Վաշինգտոնում դաշինքի երկրները համաձայնագիր կստորագրեն 2025 թվականին Կիևին 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին: