Նախորդ՝ 2023 թվականին մահացել է 21 միլիարդատեր․ ովքեր են նրանք
Forbes-ի վերջին վարկանշային ցանկում տեղ գտած միլիարդատերերից 21-ը մահացել են 2023 թվականին:
Մահացածներից ամենահարուստը ներկերի արտադրության Asian Paints Ltd հնդկական ընկերության տնօրեն Աշվան Դանին է, որի կարողությունը գնահատվել է 8 մլրդ դոլար, գրում է Forbes-ը:
2023 թվականին մահացած միլիարդատերերի միջին տարիքը 85-ն է, նրանց գրեթե կեսը ապրել են 90 և ավել տարիներ: Օրինակ՝ փարիզյան Ritz հյուրանոցի, Լոնդոնի Harrods հանրախանութի և անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Մոհամեդ Ալ-Ֆայեդը մահացել է 94 տարեկանում։
Մահացածներից ամենատարեցը 95-ամյա Բիլլի Ջո Մաքքոմբսն է՝ iheartradio մեդիաընկերության հիմնադիրը և Berkshire Hathaway ընկերության 99-ամյա բաժնետեր Չարլզ Մանգերը: