ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1600-ը

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1600-ը

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1600-ը, կա ավելի քան 3400 վիրավոր, ևս 139 հոգի համարվում է անհետ կորած, հայտնել են երկրի իշխանությունները, տեղեկացնում է Xinhua-ն:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Պետական ​​վարչական խորհրդի տեղեկատվական խմբի տվյալներով՝ Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 1644 մարդ, վիրավորվել՝ 3408-ը, անհետ կորել՝ 139»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուրբաթ օրը Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։

 

  • Կիսվել: