երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Աբդոլլահիան հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է Լավրով-Աբդոլլահիան հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների փոխանցման՝ իր նախնական ելույթում Լավրովը նշել է, որ երկրների միջև շարունակվում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներով, այդ թվում և երկրների ղեկավարների:

«Մեր համագործակցության նոր ուղղվածությունը կլինի Իրանի անդամակցումը Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ որպես լիիարավ անդամ: Համապատասխան որոշումը կայացվել է Դուշանբեում վերջերս կայացած գագաթնաժողովում: Այսօրվա բանակցությունների առաջնահերթ հարցը կլինի իրանական միջուկային գործարքի լիակատար վերականգնման անհրաժեշտությունը՝ առանց որևէ լրացումների և փոփոխությունների»,- ասել է Լավրովը:

Ռուս նախարարի խոսքով՝ քննարկվելիք մյուս թեմաների շարքում են փոխհամագործակցությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքի մյուս շրջաններում, Աֆրիկայի հյուսիսում, Պարսից ծոցում:

  • Կիսվել: