չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Մոսկվայում ձերբակալվել և ազատ է արձակվել «Առաջին ալիքի» նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովան

Մոսկվայում ձերբակալվել և ազատ է արձակվել «Առաջին ալիքի» նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովան

Ռուսական «Առաջին ալիքի» նախկին աշխատակից Մարինա Օվսյաննիկովային բերման են ենթարկել։ Այս մասին փոխանցում է BBC-ին։
Դեպքից կարճ ժամանակ անց Օվսյաննիկովայի թելեգրամ ալիքում հրապարակվեցին լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները նրան նստեցնում ոստիկանական մեքենան։ 

Նշվում է, որ բերման ենթարկվելը կապված է ռուսական բանակը «վարկաբեկելու» վարչական գործի հետ։ Լրագրողի փաստաբան Դմիտրի Զախվատովի խոսքով՝ նրան ձերբակալել են Մոսկվայում՝ իր տան մոտ։ 

Օվսյաննիկովան թելեգրամ ալիքին տված հարցազրույցում ասել է, որ իրեն բերման են ենթարկել իր տան մոտերքում շների հետ զբոսնելիս։ Նրա խոսքով՝ մոտ երեք ժամ հետո իրեն տարել են Կրասնոսելսկի շրջանի ոստիկանական բաժանմունք և թույլ են տվել փաստաբան կանչել։ Դրանից հետո Օվսյաննիկովան ազատ է արձակվել։ 

 Լրագրողների այն հարցին, թե որ խոսքերի համար են պատրաստվում իրեն մեղադրանք առաջադրել, Օվսյաննիկովան պատասխանել է. «Ես ասել եմ, որ Ուկրաինայում պատերազմը հանցագործություն է, դա իշխանությունը ձեռքում պահելու կատաղի փորձ է»,- պատմել է Օվսյաննիկովան։

  • Կիսվել: