Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ՌԴ մայրաքաղաքի ուղղությամբ ԱԹՍ ոչնչացվելու մասին
Ռուսաստանի «Դոմոդեդովո» և մի շարք այլ օդանավակայաններում օդանավերի ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել, հայտարարվել է այլընտրանքային երթուղիների գործարկման մասին, հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այս որոշումը կայացրել է «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան»: Ավելի ուշ սահմանափակումները չեղարկվել են:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել: Նա նշել էր, որ այն հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային շրջանում, բեկորների անկման հետևանքով զոհեր և ավերածություններ չեն արձանագրվել։
Իր հերթին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է այլ բնակավայրերում անօդաչուների խոցման մասին: Ռուսական կողմը արձակումների համար մեղադրում է Ուկրաինային: