կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում այսօր առավոտյան վատ եղանակի պատճառով ավելի քան 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Այդ մասին են վկայում «Яндекс.Расписание» ծառայության տվյալները։
 
Մոսկվայի ժամանակով 10։30-ի դրությամբ` «Վնուկովոյում» 7 չվերթ է հետաձգվել, 3-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» 4 չվերթ է հետաձգվել, 6-ը՝ չեղարկվել, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5 չվերթ, չեղարկվել՝ 7-ը։
 
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը քամու, ձյան և մերկասառույցի պատճառով Մոսկվայում և Մոսկվայի շրջանում երկարաձգել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակը։

  • Կիսվել: