Մոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի հայտին. Ռյաբկով
Մոսկվան աջակցում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Բաքվի հայտին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք շատ ուրախ ենք։ Աջակցում ենք ադրբեջանական հայտին, կարծում ենք, որ սա ուժեղ թեկնածություն է, որը, անդամակցելով BRICS-ին, անպայման կբերի և լրացուցիչ դինամիկա, և եզակի փորձ, ներառյալ բազմաթիվ օրակարգերի հետ աշխատելու փորձը։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ»,- նշել է նա։
Ռյաբկովը նաև հայտնել է, որ Ալիևը հրավիրվել է ԲՐԻԿՍ-ի՝ Կազանում կայանալիք հոկտեմբերյան գագաթնաժողովին։