ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Մոլդովայում իշխող կուսակցության պատգամավորը մահացել է իշամեղվի խայթոցից

Մոլդովայում իշխող կուսակցության պատգամավորը մահացել է իշամեղվի խայթոցից

Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Պասատը մահացել է իշամեղվի խայթոցի հետևանքով առաջացած անաֆիլակտիկ շոկից: Այդ մասին հայտնել է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունը։

«Մեծ ցավով հայտնում ենք մեր գործընկեր, պատգամավոր Յուրի Պասատի՝ գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության հանձնաժողովի փոխնախագահի մահվան մասին: Մահը վրա է հասել այսօր առավոտյան` անաֆիլակտիկ շոկի պատճառով, որն առաջացել է իշամեղվի խայթոցից», - գրված է կուսակցության Facebook-ի էջում։

Հաղորդագրությունում նշված է, որ Պասատը նվիրված էր իր գործին, իրեն դրսևորել է որպես աշխատասեր և ազնիվ գործընկեր։ 

 

  • Կիսվել: