«Միջին միջանցքը մեզանից յուրաքանչյուրի շահերից է բխում»․ Ալիև
Մեր երկրների միջով անցնող Միջին միջանցքը ծառայում է մեզանից յուրաքանչյուրի շահերին։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Թյուրքական պետությունների կազմակերպության կառավարությունների ղեկավարների/փոխնախագահների հանդիպման մասնակիցներին։
Նշելով, որ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում Միջին միջանցքը, Անդրկասպյան միջանցքը, «Զանգեզուրի միջանցքը» և այլ հարակից նախագծերը ձեռք են բերում ավելի մեծ նշանակություն, Ալիևը հավելել է. «Ադրբեջանում աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է։ Երկաթուղիները, Բաքվի առևտրային նավահանգիստը, մեր մայրուղիները և օդանավակայանները՝ ամբողջ տրանսպորտային ենթակառուցվածքը պատրաստ է»,- ասել է նա։


