չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Միջերկրական ծովում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Միջերկրական ծովում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ստորաբաժանումները փետրվարի 23-ից մարտի 6-ը Միջերկրական ծովի կենտրոնական մասում կանցկացնեն ամենամյա Dynamic Manta-2026 ծովային զորավարժությունները՝ հակասուզանավային պաշտպանության առաջադրանքները կատարելագործելու նպատակով: Այս մասին ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

Զորավարժությունները փետրվարի 23-ից մինչև մարտի 6-ը կանցկացվեն իտալական ջրերում. դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի մի քանի անդամ երկրների ռազմածովային ուժեր։

Dynamic Manta-2026-ի հիմնական նպատակն է մշակել և կատարելագործել համատեղ գործողությունները ստորջրյա սպառնալիքներին հակազդելու և պայմանական հակառակորդի ստորջրյա նավատորմի դեմ պայքարելու համար։

 

  • Կիսվել: