չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 84 օտարերկրյա քաղաքացու

Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 84 օտարերկրյա քաղաքացու

Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են 84 օտարերկրյա քաղաքացու, գրում է jnews.ge-ն:

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Ադրբեջանի, Քենիայի, Ռուսաստանի, Նիգերիայի, Իրաքի, Կուբայի, Լիբանանի, Պակիստանի, Հարավային Աֆրիկայի, Սոմալիի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 84 քաղաքացի։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

 

  • Կիսվել: