ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Միացյալ Նահանգները ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

Միացյալ Նահանգները ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա դատարանին հետապնդել ամերիկացիներին։ Ըստ նրա՝՝ ԱՄՆ-ն արգելելու է գործարքները դատարանի հետ՝ «զրկելով նրան ռեսուրսներից և կաթվածահար անելով գործելու նրա կարողությունը»։

Իր հերթին ՄՔԴ դատախազի տեղակալ Նաժաթ Շամիմ Խանը դատապարտել է պատժամիջոցները և հայտարարել, որ դրանք չեն կանգնեցնի դատարանի աշխատանքը։

Նշենք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի նկատմամբ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ դատարանի նախկին դատավորներից մեկը՝ Նավանեթհեմ «Նավի» Փիլեյը, արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի։

  • Կիսվել: