ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեզ հաշտություն է պետք. ԱՄՆ պետքարտուղար

Մեզ հաշտություն է պետք. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է դադարեցնի ներխուժումը Սիրիա, տեղեկացնում ենք Fox Business Network-ից:

Նա նշել է, որ ինքն ու փոխնախագահ Մայք Փենսը փորձելու են Էրդողանի հետ հանդիպման ժամանակ խանգարել Թուրքիային՝ շարունակել հարձակումը Սիրիայում։ Միևնույն ժամանակ Պոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ պատվիրակության նպատակը Սիրիայում իրավիճակի ելքը գտնելն է և ոչ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև հարաբերությունները խզումը։

Պոմպեոն ասել է, որ իրենք մակնկալում են հանդիպել Էրդողանի հետ: Նա կարևորել է այն, որ Թրամփի վարչակազմում բարձրաստիճան պաշտոնյաները դեմառդեմ բանակցություններ վարեն Էրդողանի հետ։ «Նա պետք է դադարեցնի ներխուժումը Սիրիա: Մեզ պետք է, որ նրանք նահանջեն, մեզ հաշտություն է պետք»,-նշել է Պոմպեոն։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքն անձամբ Էրդողանին համարու՞մ է Սիրիայում իրավիճակի պատասխանատու՝ պոմպեոն ասել է. «Մենք պետք է հիշենք, որ սա դժվար իրավիճակ է»։

Նշվում է, որ, համաձայն Սպիտակ տան տեղեկությունների, չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ պատվիրակությունը Վաշինգտոն պիտի մեկնի։

  • Կիսվել: