Մեծ Բրիտանիան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում ավելացրել է շուրջ 300 սուբյեկտ
Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցուցակում ավելացրել է 240 ընկերություն, 50 նավ և 7 ֆիզիկական անձի: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։
Պատժամիջոցներն ընդունվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալման 4-րդ տարելիցի կապակցությամբ։
Ցանկում հայտնվել են ընկերություններ և անձինք, որոնք աջակցում են Ռուսաստանի էներգետիկ ոլորտին, նավեր, որոնք ներգրավված են եղել դեպի երրորդ երկրներ ռուսական նավթի և հեղուկացված բնական գազի տեղափոխման գործում, Ռուսաստանի ֆինանսական ոլորտի հետ կապված ընկերություններ, Ռուսաստանի պաշտպանության ոլորտի հետ կապված ընկերություններ և անձինք։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև վրացական «Իմեդի» և «Փոստ» հեռուստաալիքները՝ ռուսական ապատեղեկատվության տարածման գործում իրենց դերի համար:


