Մերձմոսկովյան շրջանում թեթև շարժիչով օդանավ է վթարվել. կան զոհեր
Մերձմոսկովյան արվարձաններից մեկում ավիավթարի է ենթարկվել թեթև շարժիչով օդանավ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ օդանավը կոշտ վայրէջք է կատարել, օդաչուն և մեկ ուղևոր մահացել են:
Զոհերի դիերը հայտնաբերվել են, ավիավթարի վայրում գտնվել են նաև օդանավի բեկորներ: