Վաշինգտոնի ավիավթարից փրկվածներ չկան. Դոնալդ Թրամփ
American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով փրկվածներ չկան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Reuters-ը:
Ինչպես հաղորդվում է՝ նա հաստատել է, որ Վաշինգտոնում ավիավթարի հետևանքով ՌԴ քաղաքացիներ են զոհվել, ինչի կապակցությամբ նախագահը հայտնել է իր ցավակցությունը։
Նշենք, որ բախման հետևանքով ավելի քան 60 մարդ է զոհվել: