երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Մեր խնդրածը սառույցի մի կտոր է. Թրամփը՝ Գրենլանդիայի մասին

Մեր խնդրածը սառույցի մի կտոր է. Թրամփը՝ Գրենլանդիայի մասին

Դավոսում ընթացող համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհիշի, եթե Եվրոպան մերժի Գրենլանդիան զավթելու իր փորձերը, տեղեկացնում է NBC News-ը։

«Մեր խնդրածը սառույցի մի կտոր է՝ աշխարհը պաշտպանելու համար, իսկ նրանք այն մեզ չեն հանձնի։ Մենք երբեք ուրիշ բան չենք խնդրել, և կարող էինք պահել այդ հողակտորը, բայց դա չենք արել»,-ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ «Եվրոպան ընտրության հնարավորություն ունի»։

«Դուք կարող եք ասել՝ այո, և մենք շատ շնորհակալ կլինենք, կամ կարող եք ասել՝ ոչ, և մենք կհիշենք, որ ուժեղ և անվտանգ Ամերիկան ​​նշանակում է ուժեղ ՆԱՏՕ, և դա այն պատճառներից մեկն է, որ ես ամեն օր աշխատում եմ այն ուղղությամբ, որպեսզի մեր բանակը շատ հզոր լինի»,- ասել է նա։

 

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: