Մեր էներգետիկ ոլորտը ոչնչացնելու ցանկությունը թանկ կարժենա ռուսների և նրանց ենթակառուցվածքների վրա. Երմակ
Մեր էներգետիկ ոլորտը ոչնչացնելու ցանկությունը թանկ կարժենա ռուսների և նրանց ենթակառուցվածքների վրա: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
Նա կոչ է արել արևմտյան երկրներին թույլ տալ, որպեսզի Ուկրաինա տեղափոխված զենքերը կրակեն ռուսական տարածքի խորքում։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՌԴ ԶՈւ-ի հարձակման ժամանակ վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին:
«Այսօր՝ ՌԴ ԶՈւ հարձակման ժամանակ, արձակվել են տարբեր տեսակի 100-ից ավելի հրթիռներ և շուրջ 100 «շահեդ» ԱԹՍ-ներ: Վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին, տարվում են վերականգնման աշխատանքներ»,-նշել էր նա: