երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Մենք մեր հիմնարար սկզբունքներից չենք հրաժարվի. Դանիայի ԱԳ նախարարը՝ Գրենլանդիայի մասին

Մենք մեր հիմնարար սկզբունքներից չենք հրաժարվի. Դանիայի ԱԳ նախարարը՝ Գրենլանդիայի մասին

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը Կոպենհագենում լրագրողների հետ զրույցում հերքել է Գրենլանդիան ձեռք բերելու շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք հիմնարար սկզբունքներից չենք հրաժարվի և որևէ բանակցության մեջ չենք մտնի։ Սա մի բան է, որին մենք երբեք չենք գնա»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 21–ին հայտարարել էր Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիան ձեռք բերելու շուրջ անհապաղ բանակցություններ սկսելու մտադրության մասին։

Հիշեցնենք, որ Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները Վաշինգտոնին նախազգուշացրել են զերծ մնալ կղզին զավթելու փորձերից՝ նշելով, որ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք են ակնկալում։

Հավելենք նաև, որ այսօր ԱՄՆ նախագահը, խոսելով Գրենլանդիայի մասին, հայտարարել է. «Ռազմական հակամարտության տարբերակը սեղանին չկա։ Ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի։ Կարծում եմ՝ մարդիկ որոշումներ կկայացնեն իրենց առողջ բանականության հիման վրա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դանիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Գրենլանդիա:

 

  • Կիսվել: