Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն. Ալիևը՝ Էրդողանին
Ինչպես Թուրքիան լավ ու ողբալի օրերին Ադրբեջանի կողքին է, այնպես էլ մենք միշտ լինելու ենք Թուրքիայի կողքին: Որովհետև մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակում՝ կապված անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած երկրաշարժի տարելիցի հետ:
՛՛Այս ամենը հավերժորեն մտել է մեր եղբայրության տարեգրության մեջ՝ որպես ադրբեջանա-թուրքական անխորտակելի միասնության և համերաշխության հերթական դրսևորում՛՛,-ասված է նամակում: