երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Մենք համաձայն չենք Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փակման հետ. Պրիմակով

Մենք համաձայն չենք Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փակման հետ. Պրիմակով

Բաքուն Ռուսական մշակութային կենտրոնից պահանջել է գրանցվել որպես տեղական իրավաբանական անձ, սակայն երկար տարիների հարցումների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ-ն և արդարադատության նախարարությունն այդպես էլ չեն հայտնել, թե ինչ ձևով դա պետք է արվի՝ հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը:

«Ուստի մենք համաձայն չենք դրա փակման հետ։ Հիմա, ինչպես հասկանում ենք, տարբեր պատճառների ու հանգամանքների բերումով, Ադրբեջանը հիշել է, որ մշակութային կենտրոնը, պարզվում է, գրանցված չէ»,- նշել է Պրիմակովը: 

Նրա խոսքով՝ հիմարություն են ադրբեջանական ԶԼՄ-ների այն մեղադրանքները, թե Բաքվում Ռուսական տունը լրտեսության որջ էր:

«Ես նույնիսկ չեմ դիտարկում այդ հիմար մեղադրանքները։ Ավելին, ես մեծ գայթակղություն ունեի՝ դատական հայց ներկայացնելու այն լրատվամիջոցների դեմ, որոնք առաջ էին քաշում նման մեղադրանքներ։ Բայց մենք որոշեցինք ցուցաբերել իմաստնություն և զսպվածություն և չսրել իրավիճակը։ Ցավոք, դա այնքան էլ չօգնեց»,- ասել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում քչերն են հավատում, որ Ադրբեջանում ձերբակալված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները թմրավաճառներ են: Նա համոզմունք է հայտնել, որ այդ ձերբակալություններն ապօրինի են:

  • Կիսվել: