շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մենք ականատես ենք լինում մեր հանդեպ ահագնացող հարձակումների. էրդողան

Մենք ականատես ենք լինում մեր հանդեպ ահագնացող հարձակումների. էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի վրա հարձակումների մասին՝ Գազայի հատվածում իրավիճակի նկատմամբ Անկարայի դիրքորոշման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։  

«Մենք ականատես ենք լինում մեր հանդեպ ահագնացող հարձակումների, որոնց հիմնական պատճառներն են Թուրքիայի վճռականությունը՝ պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը, ինչպես նաև պաղեստինյան հարցում նրա ամուր և անզիջում դիրքորոշումը»,- հայտարարել է Էրդողանը։ 
 
Նրա խոսքով՝ Գազայում սպանվել են 23 հազար անմեղ մարդիկ՝ հիմնականում երեխաներ ու կանայք, հետևաբար Թուրքիան ոտքի է կանգնել ճնշված պաղեստինցիների համար։

  • Կիսվել: