Մեկ զոհ, չորս անհետ կորած. թայֆունի հետևանքները Ճապոնիայում
Ճապոնիայում վերջին 60 տարում ամենաուժեղ թայֆունից՝ «Հագիբիս»-ից, արդեն տուժել է ավելի քան 50 մարդ: Կա մեկ զոհ, չորս անհետ կորած, տեղեկացնում է NHK-ը:
Տեղի իշխանությունները հորդորել են մոտ 9 միլիոն մարդու տարհանվել:
Նշենք, որ 7 պրեֆեկտորայում, այդ թվում՝ Տոկիոյում, եղանակային վտանգավորության բարձրագույն մակարդակ է հայտարարաված: