Մեկ օրվա մեջ Իրաքում տասը հոգի է մահացել
Իրաքում անցած մեկ օրվա ընթացքում անցկացված հակակառավարական ցույցերի ժամանակ տասը հոգի մահացել է: Մահացածների թվում շտապօգնության չորս աշխատակիցներ են, տեղեկացնում է ՌԻԱ նովոստին:
Նշվում է, որ տասը հոգոց յոթը մահացել է Թահրիր հրապարակում ցույցերի ժամանակ:
Հիշեցնենք, որ բողոքողները պահանջում են կառավարության հրաժարականը, նրանք պայքարում են կոռուպցիայի և գործազրկության դեմ: