ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Մասկատի բանակցությունները լավ սկիզբ էին. Արաղչի

Մասկատի բանակցությունները լավ սկիզբ էին. Արաղչի

Մասկատի բանակցությունների ավարտին Իրանի ԱԳ նախարարն անդադարձել է բանակցությունների արդյունքներին։

Նա նշել է. «Այս բանակցությունները լավ սկիզբ էին, բայց դրանց շարունակությունը կախված է մայրաքաղաքներում խորհրդակցություններից և ուղին շարունակելու վերաբերյալ որոշումներից»։
Այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը, փոխանցում է parstoday.ir-ը:

Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների անցկացմանը՝ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ այդ բանակցությունները սկսվել են դրական մթնոլորտում ժամեր տևած ինտենսիվ խորհրդակցություններից հետո։

Արաղչին ասել է. «Բանակցությունները սկսվել են ժամը 10-ին և շարունակվել մինչև գրեթե ժամը 6-ը, որոնց ընթացքում անուղղակիորեն մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել։ Օմանի արտգործնախարար պարոն Բադր Ալ-Բուսաիդին ակտիվ դեր է խաղացել երկու կողմերի ուղերձներն ու տեսակետները հյուրընկալելու և փոխանցելու գործում, և երկու կողմերի միջև կարծիքների փոխանակման մի քանի փուլեր են անցկացվել»։
Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ այս բանակցություններում, երկարատև ընդմիջումից հետո, Իրանը փոխանցել է իր դիրքորոշումներն ու մտահոգությունները և ընդգծել իրանցիների ժողովրդի շահերն ու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը: Լսվել են նաև մյուս կողմի տեսակետները: Բանակցությունները առայժմ ավարտվել են։

Իրանի հեռուստատեսության թղթակցի փոխանցմամբ՝ Մասկատում ավարտվել են Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև Օմանի միջնորդությամբ անցկացված անուղղակի բանակցությունները, և իրանական բանակցային թիմը վերադարձել է իր նստավայր:

  • Կիսվել: