չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել Ռոբերտ Դե Նիրոյին և Մարտին Սկորսեզեին

Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել Ռոբերտ Դե Նիրոյին և Մարտին Սկորսեզեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոյին և ռեժիսոր Մարտին Սկորսեզեին: Այս մասին հաղորդում է Franceinfo պարբերականը։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել «Վիլլա Ալբերտին» Ֆրանսիայի մշակութային կենտրոնում՝ Նյու Յորքում, որտեղ Մակրոնը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։

Արվեստի գործիչները պարգևներին արժանացել են «կինոյին նվիրվածության և դրա պահպանման» համար։ Ընդունելությանը ներկա է եղել նաև դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն:

Թե՛ Դե Նիրոն, թե՛ Սկորսեզեն նախկինում արդեն պարգևատրվել են այդ շքանշանով. Դե Նիրոն շքանշանի ասպետ է դարձել 1997 թվականին, իսկ Մարտին Սկորսեզեն՝ 1998 թվականին, ինչից հետո 2005-ին դարձել է այդ շքանշանի սպա։

Իսկ այժմ կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Դե Նիրոյին շնորհվել է այդ շքանշանի սպայի, իսկ Սկորսեզեին՝ Բարձրագույն սպայի կարգավիճակ. դա նախավերջինն է պարգևատրության հինգ աստիճաններից։

 

  • Կիսվել: