ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մակրոնը հոգեկան խանգարումների բուժման կարիք ունի. Էրդողան

Մակրոնը հոգեկան խանգարումների բուժման կարիք ունի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հոգեկան խանգարումների բուժման կարիք ունի: Այս կերպ նա արձագանքել է իսլամի մասին Ֆրանսիայի նախագահի արտահայտություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։

"Ինչ խնդիրներ ունի Մակրոն անունով այդ մարդը իսլամի եւ մահմեդականների հետ ։ Ինչ կարելի է ասել պետության ղեկավարին, որը ոչ հարիր վերաբերմունք է ցուցաբերում իր երկրի միլիոնավոր բնակիչների նկատմամբ, ովքեր դավանում են այլ կրոն ։ Մակրոնին հոգեկան խանգարումների բուժում է անհրաժեշտ, - հայտարարել Է Էրդողանը Կայսերի քաղաքում հանրահավաքի ժամանակ, որի հեռարձակումը վարում է TRT հեռուստաալիքը ։

- Բեռլինի մզկիթներում խուզարկությունները իսլամաֆոբիայի դրսևորում են ։ Մենք պետք է հիշենք, որ իսլամի հանդեպ թշնամանքի յուրաքանչյուր նման դրսևորում ևս Թուրքիայի հանդեպ թշնամանքի դրսևորում է" ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: