շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՄԱԿ-ի փորձագետները հետաքննում են Մինաբի դպրոցին հասցված ավիահարվածները

ՄԱԿ-ի փորձագետները հետաքննում են Մինաբի դպրոցին հասցված ավիահարվածները

ՄԱԿ-ի փաստահավաք անկախ միջազգային առաքելության փորձագետները հետաքննություն են սկսել Իրանի Մինաբ քաղաքում գտնվող դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ։ Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է առաքելության անդամ Մաքս դյու Պլեսսին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Գտնվում ենք հետաքննության սկզբնական փուլում։ Մենք մուտք չունենք Իրան, սակայն այն խնդրել ենք և շարունակելու ենք ձգտել ստանալ։ Առաքելությունը խիստ մտահոգված է այս հարձակումներով և անմեղ աշակերտների ու ուսուցիչների սպանությամբ, և մենք առաջնահերթորեն կուսումնասիրենք տեղի ունեցածը»,-նշել է նա՝ կարևորելով հետաքննությունն ու անկախ արդյունք ստանալը։

Նշենք, որ ավելի վաղ Իրանի դատախազությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Մինաբի դպրոցին փետրվարի 28-ի առավոտյան հասցված հարվածների հետևանքով զոհվել է 148 մարդ, իսկ 95-ը վիրավորվել է։

Մինաբի շրջանային դատախազը հայտարարել է, որ զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ:

  • Կիսվել: