ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել իսրայելապաղեստինյան հակամարտության սրման առնչությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել իսրայելապաղեստինյան հակամարտության սրման առնչությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրմամբ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. ՛՛Ես խորապես անհանգստացած եմ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ու պաղեստինյան այլ զինված խմբավորումների միջև հակամարտության սրմամբ: Սա ներառում է Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների ընդլայնումը, որն ուղեկցվում է Իսրայելի վրա Գազայի հատվածից ինտենսիվ օդային հարվածներով, ինչպես նաև շարունակվող հրթիռային հարձակումներով՛՛:

  • Կիսվել: