ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը
Հորմուզի նեղուցի արգելափակումը հանգեցրել է էներգակիրների և պարարտանյութերի գների կտրուկ աճի, ուստի այն անհրաժեշտ է ամբողջությամբ բացել առանց սահմանափակումների։ Այս մասին Նայրոբիում կայացած մամուլի ասուլի ընթացքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, և հենց այդ պատճառով էլ կարծում ենք, որ բացարձակապես անհրաժեշտ է այն ամբողջությամբ և առանց սահմանափակումների բացել»:



