Մահացել է «Disney»-ի երգահան Ռիչարդ Շերմանը
96 տարեկանում մահացել է ամերիկացի կոմպոզիտոր և «Walt Disney»-ի ֆիլմերի երգահան Ռիչարդ Շերմանը, հայտնում է ընկերությունը։
«Disney-ի լեգենդ Ռիչարդ Շերմանը մահացել է շաբաթ օրը՝ մայիսի 25-ին, Բևերլի Հիլզի Cedars-Sinai բժշկական կենտրոնում՝ տարիքային հիվանդության հետևանքով»,- ասվում է ընկերության կայքում: