հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

Կյանքի 85-րդ տարում կորոնավիրուսից մահացել Է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: Այդ մասին ասված է հոկտեմբերի 18-ին նրա ընտանիքի անդամների կողմից տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Գեներալ Քոլին Փաուելը՝ նախկին պետքարտուղարը եւ ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը, այսօր առավոտյան մահացել Է COVID-19-ի հարուցած բարդությունների հետեւանքով՛՛,-նշվում Է հայտարարության մեջ:

Նշենք, որ Փաուելը 2001-2005 թվականներին պետքարտուղարի պաշտոնն Է զբաղեցրել ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմում, որը հանրապետական Է: 1989-1993 թվականներին Փաուելը եղել Է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահը: 1987-1989 թվականներին Փաուելն աշխատել Է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի ազգային անվտանգության հարցերով օգնական, նա նույնպես հանրապետական Է:

  • Կիսվել: