հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Մադուրոյի ռեժիմը խախտել է Վենեսուելայի ժողովրդի «անվտանգության, բարգավաճման և մարդկային արժանապատվության» իրավունքը․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Մադուրոյի ռեժիմը խախտել է Վենեսուելայի ժողովրդի «անվտանգության, բարգավաճման և մարդկային արժանապատվության» իրավունքը․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան աջակցել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակմանը և Մադուրոյի առևանգմանը։

Նրա խոսքով՝ Մադուրոյի ռեժիմը խախտել է Վենեսուելայի ժողովրդի «անվտանգության, բարգավաճման և մարդկային արժանապատվության» իրավունքը։

«Ուկրաինան, ինչպես աշխարհի տասնյակ այլ երկրներ, չի ճանաչել Մադուրոյի լեգիտիմությունը կեղծված ընտրություններից և ցուցարարների դեմ բռնությունից հետո։ Վենեսուելայի ժողովուրդը պետք է կարողանա ապրել նորմալ կյանքով՝ անվտանգության, բարգավաճման և մարդկային արժանապատվության պայմաններում։ Մենք կշարունակենք աջակցել նրանց նման նորմալ կյանքի, հարգանքի և ազատության իրավունքին։

Մենք պաշտպանում ենք հետագա զարգացումը՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, առաջնահերթություն տալով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և Վենեսուելայի ժողովրդի շահերին», - գրել է Սիբիհան։

  • Կիսվել: