ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Լուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի

Լուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի

Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել 15 մարդու, այդ թվում՝ 13 քաղբանտարկյալի։ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ բոլոր ազատ արձակվածները, այդ թվում 10 կին, «ներման խնդրագրեր են ներկայացրել, ընդունել մեղքը, զղջացել են իրենց գործողությունների համար և խոստացել են օրինապահ կյանք վարել»։

Սեպտեմբերի 16-ին՝ Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո, 25 մարդ ազատ է արձակվել։ Նրանց երկրից տեղափոխել են Լիտվա։ Ավելի ուշ, ըստ մարդու իրավունքների պաշտպանների, այդ մարդկանցից մի քանիսը մեկնել են Լեհաստան, որտեղ նրանց սպասում էին իրենց ընտանիքներն ու ընկերները։

Մարդու իրավունքների «Վյասնա» կենտրոնի տվյալներով՝ Բելառուսում բանտարկված է մնում ավելի քան 880 քաղբանտարկյալ։

Մինսկի այդ քայլի դիմաց Միացյալ Նահանգները կալցիում կգնի Բելառուսից։ Այդ մասին ավելի վաղ Truth Social-ում հայտնել էր նախագահ Դոնալդ Թրամփը:

«ԱՄՆ-ն աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութեր գնելու լայնածավալ գործարքի ուղղությամբ։ Գինը զգալիորեն ցածր կլինի, քան մենք ներկայումս վճարում ենք Կանադային»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

  • Կիսվել: